Ամենակապույտ շուրթերը
This is a translation of The Bluest of Lips by my friend Bella who also helped me with earlier translations for Babylon Crashing. Thank you, Bella!
Միթե՞ փտում է: Նույնիսկ փտելու ձայնն է լսվում կաթիլ առ կաթիլ:
Մատներդ մեղմ այն կիսաշրջազգեստի տակ են սահում,
Որում մահացավ: «Սիրում եմ խակ սեքս» ես ասում,
Իսկ խեղդվածը մեռյալ հայացքով անտարբեր քրքջում:
Մահից հետո սեքսն ուրիշ է: Նրա բորբոսնած մազերն ես սանրում,
Ամենակապույտ շուրթերն ու ամենասեւ լնդերը համբուրում,
Երբ թեքվում է քո բերանին, կանաչած կուրծքը արյամբ է լցվում:
«Օ՛, Ես ինձ երբեմն ատում եմ». Հեղձկում է նա դերասանաբար ու շարունակում.
«Բայց սեքս ապրողի հե՞տ: Միթե՞ կարող եմ ինձ մերժել: Իհարկե ո՛չ»:
Հետո կգտնես փտած եղունգներ, լոկ մեկ հատիկ ունք կեղտոտ անկողնում:
Ողջ օրը կզգաս ճահճի ու հեքիաթների փթած համը քո բերանում: